Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմ առաքելությունը կոմունիստական կուսակցությունների միավորումն է»

«Իմ առաքելությունը կոմունիստական կուսակցությունների միավորումն է»
05.06.2014 | 23:54

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի բյուրոն և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահությունը վերջերս քննարկել և հավանության են արժանացրել միասնական քաղաքական-խորհրդակցական մարմնի ստեղծման հարցը: 2014 թ. հունիսի 3-ին ՀԿԿ կենտկոմի գրասենյակում տեղի ունեցած հիմնադիր նիստում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ համոզմունք հայտնեց, թե երկու կոմունիստական կուսակցությունների ավելի սերտ համագործակցությունը ժամանակի հրամայականն է, և վերոնշյալ մարմնի աշխատանքները կամրապնդեն երկու քաղաքական ուժերի կապերը` հետագայում պայմաններ ստեղծելով միավորման համար: Նա շեշտեց, որ իր առաքելությունը` որպես կուսակցության լիդերի, կոմունիստական կուսակցությունների միավորումն է:
ՀԱՄԿԿ-ի կենտկոմի նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ նշեց, թե մասնատվածությունն է պատճառը, որ կոմունիստներն այսօր Ազգային ժողովում չունեն խմբակցություն, ի զորու չեն խորհրդարանական ամբիոնից իրենց խոսքը հասցնելու ժողովրդին:
Նույն տեսակետը հայտնեցին նաև հանդիպման մյուս մասնակիցները: Նշվեց, որ առկա աշխարհաքաղաքական ծանր պայմաններում, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար պայմաններն ու ահռելի չափերի հասնող արտագաղթը, Հայաստանի կոմունիստները պետք է անեն ամեն ինչ անեն` սեփական ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար, շարունակեն կազմակերպել համատեղ միջոցառումներ, պատրաստվեն հանրահավաքների, իսկ նրանց քայլերը պետք է հանգեցնեն երկու կոմունիստական կուսակցությունների միավորմանը:
Ստեղծվել է աշխատանքային խումբ` նորաստեղծ մարմնի հետագա աշխատանքները կազմակերպելու համար, վերոնշյալ թեմայով առաջիկայում մամուլի համատեղ ասուլիս կհրավիրվի:


Նարե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ